Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում: Պուտինը և Յանուկովիչը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մոսկվայում կայանալիք ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի պատրաստությունները:
«Ուկրաինայի նախագահը Չինաստանից հայրենիք վերադառնալիս կանգ է առել Սոչիում»,- ասել է Պեսկովը:
Ներկա պահին Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք կապված են Ուկրաինայի իշխանություների կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու հետ:











































