Friday, 26 04 2024
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել

Արման Ավետիսյանի իրարամերժ կարծիքները գյումրեցիների և Մինաս Ավետիսյանի որմնանկարների մասին

Մամուլը լայնորեն լուսաբանեց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի և Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանի հունիսի 14-ին, Երևանում, լրագրողների հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ Արման Ավետիսյանը քննադատելով գյումրեցիներին ասել է. «Ես իրենց հետ պայմանավորվածություն չունեմ: Ես ունեմ պարտավորվածություններ, պայմանագիր և Կառավարության որոշում: Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը: Իրենք ֆաշիստի դեմք են ընդունում, ասում ես այս նկարը փչանում է, թողեք տանենք, ասում են’ չէ, ֆաշիստական գործողություն են ցուցաբերում: Նման դաժանություն հանված որմնանկարի, արվեստի գործի նկատմամբ ես չեմ տեսել»:

Մեր` www.shirakcentre.org վեբ կայքին են փոխանցել հետաքրքրաշարժ մի շարք տեսանյութեր, որոնցից մեկը նկարահանված 2011 թ. հունվարի 25-ին, այսինքն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011, 500 – Ա Մինասի որմնանկարները Գյումրուց տեղափոխելու որոշումից դեռևս երկու ամիս առաջ, ուր Արման Ավետիսյանը Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանի հետ հանդիպելուց հետո, քաղաքապետարանի նոր շենքի նախասրահում տված իր հարցազրույցում խոսում է Մինասի որմնանկարները Գյումրիում պահպանելու կարևորության մասին (http://www.youtube.com/watch?v=vSw3LcKVlLI):

Երկրորդ տեսանյութն այն մասին է, թե ինչպես հունիսի 8-ին Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներն իրականացնելուց հետո, դրանք փաթաթված վիճակում տեղափոխվեցին պահեստ, որի դռները «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը իր ձեռքով կողպեց: Այնուհետև, նկարչի որդու` Արման Ավետիսյանի խնդրանքով և այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ փականը գաղտագողի չի բացվի և նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար, Վահան Թումասյանը բանալիներից մեկը տվեց նրան: Սակայն խոստումը դրժվեց և մեկ օր անց որմնանկարները գաղտագողի և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխեցին Երևան:

( http://shirakcentre.org/hy/component/videoflow/?task=play&id=72&sl=latest )

Եվ, ի պատասխան ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարության այյն պնդումների, թե Գյումրիում ընդամենը մի քանիսն են որմնանկարների տեղափոխման դեմ բողոքողները, ներկայացնում ենք ևս երկու տեսանյութ, որոնցում որմնանկարների տեղափոխման մասին կարծիքներ են հայտնում շարքային քաղաքացիները:

( http://www.youtube.com/user/shirakcentre/#p/u/0/tQ8bgJO5EmI )
(http://www.youtube.com/user/shirakcentre/#p/u/1/41ZWDrPOiX0 )

Հ.Գ. Ավելացնենք, որ այս պահի դրությամբ «Շիրակ կենտրոնի» գրասենյակում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Գյումրիից տարված «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները հետ վերադարձնելու պահանջով արդեն իսկ առկա է ութ հարյուր քաղաքացիների ստորագրություններ, որոնք պարբերաբար տեղադրվում են www.facebook.com սոցիալական ցանցի «Պահանջում ենք վերադարձնել որմնանկարները» (http://www.facebook.com/home.php?sk=group_216240328407274&ap=1 ) խմբի էջում:

Ստորագրահավաքը շարունակվում է:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում