Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։











































