Tuesday, 07 05 2024
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում

ՀՀԿ-ն տղուս զալոժնիկ էր վերցրել և իմ դեմ պայման էր դրել հրաժարվել ԲՀԿ-ից. Ռուստամ Գասպարյանը՝ պաշտոն ստանալու և իր լռության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը։

-Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում նշանակվելու եք ԱԻՆ փոխնախարար։ Նման առաջարկ Ձեզ եղե՞լ է։

– Նման առաջարկ ինձ չի եղել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։

Իսկ եթե առաջիկայում արվի նման առաջարկ, ինչպե՞ս կարձագանքեք։

-Կրկնում եմ՝ նման առաջարկ չի եղել։ Եթե լինի՝ կմտածեմ։

-Պարոն Գասպարյան, Դուք վերջին շրջանում բավական մեկուսացվել էիք։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում վերջին զարգացումները, իշխանափոխությունը։

-Ես անձամբ մասնակցում էի այդ իրադարձություններին, չէի մեկուսացել։

Առաջին օրվանի՞ց էիք մասնակցում, թե այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարություն եղավ համաժողովրդական շարժմանը միանալու մասով։

-Մինչև Ծառուկյանի հայտարարությունը, ես արդեն մասնակցում էի շարժմանը։ Մեր հայտարարությունը եղել է։ Ես իմ մարտական ընկերների հետ, մեր տարածքի պատասխանատուների հետ, Ջերմուկից Համոյի հետ միացել էինք շարժմանը։ Այնպես որ, եթե այդ պայքարից հետո կվստահեն ինձ ինչ-որ ոլորտ, ես, իհարկե, կծառայեմ իմ երկրին։ Ես զինվորական եմ, իմ գումարտակը, որը ստեղծել էի Ապրիլյան պատերազմից հետո, այսօր էլ տեղափոխվել է Քելբաջարի կողմը և ծառայում է։ Այնպես որ, եթե առաջարկ լինի, ես պատրաստ եմ ծառայել իմ երկրին, իմ բանակին, իմ պետությանը։ Ինչո՞ւ չէ։

Պարոն Գասպարյան, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվեցի՞ն։ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո մամուլը գրում էր, որ Դուք դավաճանել եք ԲՀԿ-ին և ԲՀԿ-ում Ձեզ դավաճան են համարում։

-Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հետ ունեցել եմ պայմանավորվածություն։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, իմ տղային հետապնդում էին։ Իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել հրաժարվել ԲՀԿ-ից։ Եվ դուք հիշում եք, որ այդ ժամանակ Ծառուկյանը նույնպես փակեց իր քաղաքական էջը։ Ես այդ օրերին գնացի Ծառուկյանի մոտ, մենք խորհրդակցեցինք և Ծառուկյանն ասաց՝ Ռուստամ գրի դիմումը, գրի տղայիդ համար, ու ոչ մի խնդիր չի լինի։ Այսինքն՝ զուտ պայմանավորվածությու է եղել ԲՀԿ-ից իմ դուրս գալը, որից հետո էլ Ծառուկյանը պասիվացավ քաղաքականության մեջ ու այլևս դիմադրելու, պայքարելու խնդիր չկար։ Տղայիս խաթեր ես ստիպված դուրս եկա ԲՀԿ-ից, որ հետապնդումները դադարեցվեին։

Իսկ մասնավորապես ո՞վ էր ՀՀԿ-ից Ձեր առաջ նման պայման դրել։ Եվ հետաքրքիր է, որ Ձեզ հետապնդած ՀՀԿ-ն հիմա ընդդիմություն է։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՀՀԿ-ին ընդդիմադիր դաշտում։

-Դե ուզեն-չուզեն ընդդիմություն պետք է դառնան, քանի որ իշխանությունը ձեռներից գնացել է։ Բայց անիմաստ եմ համարում իրենց կողմից պայքարելը։ Ում դեմ են պայքարում, ժողովրդի՞։ Դա անընդունելի է։ Իրենց աթոռներին կպած մնալու համար պայքարում են իրենց ժողովրդի դեմ ՝ խանգարելով այսօրվա իշխանությունների աշխատանքը։

Պարոն Գասպարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական ժամկետ է նշել։ Դուք ևս տեսնո՞ւմ եք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, և հնարավո՞ր է Ձեր մասնակցությունը այդ ընտրություններին։

-Այո, ընտրությունները անհրաժեշտ են։ Թող ժողովուրդը ընտրի իր լեգիտիմ խորհրդարանը, իր պատգամավորներին, որոնք էլ կընտրեն իրենց վարչապետին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա դեռ չեմ մտածել ընտրություններին մասնակցելու մասին։ Երբ պահը հասունանա, կմտածեմ այդ մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում