Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Ոստիկանությունում կայացել է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների քաղաքականության փոփոխությունների հանրային քննարկում

ՀՀ ոստիկանությունում մայիսի 24-ին տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանության պետի տեղակալն ընդգծեց, որ տեսա և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով իրականացվող վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության, տույժերի, տուգանքների համաներման հիմքում մարդասիրության սկզբունքն է՝ վարորդների վարչական բեռը թեթևացնելու նպատակով։ Հանրային քննարկման մասնակիցները ողջունեցին ոստիկանության մոտեցումները՝ հույս հայտնելով, որ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունը վարորդների շրջանում չի հանգեցնի ամենաթողության, և չի վտանգվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստեցին, որ վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում, իսկ երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը մտահոգ է մոտ ապագայում նախազգուշացումների քանակի վերաբերյալ տեխնիկական համակարգ ունենալու խնդրով։

Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող մի շարք այլ խնդիրների, որոնք կլուծվեն ոստիկանություն-հասարակություն, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկան-վարորդ ակտիվ համագործակցության արդյունքում։

Մի քանի ժամ տևած հանրային քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ավարտին փաստեց, որ նմանօրինակ հանրային քննարկումները դրական են ազդում ոլորտում առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծման վրա և հաջորդ հանդիպման քննարկման թեման կլինի վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում