Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի դահլիճից 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակված Կարո Եղնուկյանը կարծում է, որ իր ազատ արձակումը կապված է թավշյա հեղափոխության հետ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո:
«Առաջին հերթին թավշյա հեղափոխությունը ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարսիկ սովորել են,որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ պեչատը դնի »,-ասաց նա:












































