Грузия Online-ի փոխանցմամբ`Վանուատուն ետ է վերցրել Աբխազիայի անկախության ճանաչումը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վանուատուի՝ Սուխումի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած վարչապետ Սատո Կիլմանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։
Վանուատուի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նատապեին որոշել է չեղյալ հայտարարել այդ ճանաչումը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական կողմը շարունակ հերքում էր Վանուատուի կողմից Աբխազիայի ճանաչման փաստը, մինչդեռ աբխազական ու ռուսական կողմերը հակառակն էին պնդում։
Մինչ այս Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26.08.2008), Նիկարագուան (05.09.2008), Վենեսուելան (10.09.2009), Նաուրուն (15.12.2009)։