Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանի ներկա ուղին չի բխում մեր երկրի շահերից. Արմինե Օհանյան (տեսանյութ)

Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ անցկացրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ եվրոպական ինտեգրացիան ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Նրա համոզմամբ՝ ՌԴ-ին հաջողվեց հետաձգել ԵՄ-ի հետ պայմանագրերի ստորագրումը, այնինչ դա ժամանակավոր նահանջ ու սառեցում էր, որը կարճ ժամանակ անց փոխվելու է: Նրա բնորոշմամբ՝ պոստսովետական ՌԴ-ի հետ գնալու ենք մի քանի տարի կամ գուցե մի քանի ամիս, քանի որ գործընթացները գնում են, բանակցությունները՝ շարունակվում, իսկ Վիլնյուսն իրեն փոքր-ինչ հույս է արթնացրել:

«Ես կասկածներ ունեմ, որ ՀՀ-ն սառեցված իրավիճակները պահպանելու նկատմամբ սեր ունի, ստատուս-քվոյի պահպանումը մեր ազգի համար դարձել է գոյավիճակ. դա լավ բանի չի կարող հանգեցնել, քանի որ մենք կորուստներ ենք ունենում»,- ասաց Արմինե Օհանյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարած պետական այցին, ապա, նրա համոզմամբ, դա պետական այցի ծաղր էր, քանի որ ցանկացած պետական այցի արարողակարգ եթե համեմատենք՝ զուտ արարողակարգի, պայմանավորվածությունների առումով, այս այցը զիջում էր պետական այցերին: Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահների տրամադրություններից կարելի էր ենթադրել, թե ինչպիսի պետական այց էր:

«Երկու նախագահներն էլ անկումային տրամադրություն ունեին, և դա նկատելի էր: Սակայն հանկարծ ակտիվացավ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ով հրաժարվում է հրապարակային ելույթներից, և Պուտինի այցի դրական ներկայացման բեռը վերցրեց իր ուսերին, ով գրագետ կարողանում է շարադրել մտքերը: Նա շեշտում էր, թե այցի ընթացքում եղան փառահեղ ձեռքբերումներ, սակայն ես չեմ կիսում այդ լավատեսությունը:

Կյանքը ցույց է տվել, որ ՌԴ-ի հետ կապված տնտեսական ծրագրերը կամ ձախողվել են, կամ սառեցվել, ոչ մի լավ բան չեն տվել, աշխատատեղեր չեն ստեղծվել: Միակը երևի «ՀայՌուսգազարդ»-ն էր. խնդիրներ կան երկութուղում, էլեկտրացանցերում:

Վիգեն Սարգսյանի թվարկած փաստաթղթերից շատ բան չեմ կարող մանրամասն ասել, պարզապես «Նաիրիտ»-ի գործարքներն այնպես ներկայացվեցին, թե անվադողերի գործարան է լինելու, սակայն դա բլեֆ է, չկա այդպիսի բան, քանի որ ՌԴ-ն ոչ միայն չի հետաքրքրվել, այլև չի այցելել «Նաիրիտ». դա թղթի վրա էլ մնալու է»,- ասաց Արմինե Օհանյանը՝ շարունակելով, թե ցավալի է, որ մեր իշխանությունը որևէ ուղղություն վերցնելու վճռականություն չի գտնում, քանի որ ներկայիս ուղղությունը երկրի շահերից չի բխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում