Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Արևմտյան դաշնակիցները շարիաթ են ընդունել. Kommersant

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ևս մի քանի արևմտյան պետությունների ներկայացուցիչներն Անկարայում բանակցություններ են անցկացրել սիրիական իսլամիստական խմբավորումների անդամների հետ, ովքեր կռվում են Բաշար Ասադի դեմ: Սա այսպիսի առաջին շփումն էր, մինչ այդ Արևմուտքը հայտարարում էր Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող աշխարհիկ շարժումներին աջակցելու մասին: Սակայն այդ խմբավորումների ազդեցությունն ընկնում է այնքան արագ, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները ստիպված են եղել նոր գործընկերներ փնտրել, որոնց շարքում են նաև նրանք, որոնք ցանկանում են Սիրիայում շարիաթի օրենքներով կառավարում հաստատել: Այս մասին գրում է Kommersant-ը:

Բանակացություններն Անկարայում կազմակերպվել էին Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ: Դրանք իսլամական աշխարհի այն երկու պետություններն են, որոնք Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից անվերապահորեն աջակցել են ընդդիմությանը, այդ թվում՝ արմատական խմբավորումներին: Ասադի հակառակորդների կողմից Թուրքիայի մայրաքաղաք էին ժամանել վերջերս ստեղծված «Իսլամական ճակատ» դաշինքի անդամները: Փորձագետների կարծիքով՝ այսօր այն միավորում է ընդդիմության մարտիկների առնվազն կեսին:

Դաշինքի քաղաքական ծրագիրը քիչ ընդհանուր բան ունի ժողովրդավարական, աշխարհիկ արժեքների հետ, որոնց աջակցման մասին հայտարարում են արևմտյան առաջնորդները: Դաշինքի անդամները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է Սիրիայում իսլամական պետության ստեղծումը, որը կապրի բացառապես շարիաթի օրենքներով:

Կապ հաստատելով «Իսլամական ճակատի» հետ՝ Արևմուտքի դիվանագետները հույս ունեն առավել արմատական «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» և «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումների հետ նրանց միավորում թույլ չտալ: Նրանք երկուսն էլ բացահայտ հայտարարել են «Ալ-Քաիդայի» հետ կապերի մասին:

Խնդիրն այն է, որ գեներալ Իդրիսին ենթարկվում են ընդդիմադիր խմբավորումների մարտիկների 10-15 տոկոսից ոչ ավելին: Ջիհադականների ջոկատները, որոնք ֆինանսավորում են ստանում Պարսից ծոցի երկրներից, ավելի լավ են զինված և ավելի մարտունակ են, ինչը նրանք բազմիցս ապացուցել են վերջին ամիսներին՝ կիսելով այլ ընդդիմադիր շարժումների հետ ազդեցության գոտիներն «ազատագրված» տարածքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում