Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր եզրափակիչում ելույթում վստահեցրեց. «Այն դրական հատիկը, այն մտահոգ կարծիքները որ հնչեցրիք, դրանցից ոչ մեկը մեր ուշադրությունից դուրս չի մնա»:
Նրա խոսքով՝ 2017-ին տեղի են ունեցել կոռուպցիոն բնույթի նախադեպը չունեցող բացահայտումներ:
«Կարծում եմ՝ իմ խոսքը դատախազական աշխատանքի վերաբերյալ կարող է ձեզ համար հասկանալի չլինել: Ես առաջարկում եմ հաճախ շփվել՝ նաև ինձ հետ, և ձեզ համար իրավիճակները շատ ավելի պարզ կլինեն»,- «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին խորհուրդ տվեց գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































