Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուի կարծիքով` Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի հավաքականները «Մունդիալ-2014»-ի ֆավորիտներ են: Ֆուտբոլիստը նշել է, որ կցանկանար խուսափել այդ թիմերի դեմ հանդիպումներից:
«Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթողի ֆավորիտներ են Բրազիլիայի, Իսպանիայի և Գերմանիայի ազգային թիմերը: Հիանալի կլիներ, եթե մեզ հաջողվեր չհանդիպել նրանց եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն վիճակահանության արդյուքները:
Վստահ ենք, որ լավ մարզավիճակում ենք և հասել ենք մեր նպատակին` նվաճել ենք «Մունդիալ-2014»-ի ուղեգիրը: Հուսով եմ` ստիպված չենք լինի խաղալ հզոր թիմերի դեմ մրցաշարաի հենց սկզբում»,- ասել է Ռոնալդուն:







































