Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին ուղղված բազմաթիվ հարցերի նպատակն էր նրան հնարավորություն տալ շտկելու, ուղղելու իր կողմից նախկինում արված հախուռն դատողությունները, որոնց չսրբագրումը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ:
Նրա խոսքով՝ շատերը իրենց մեղադրեցին դրսից տղա բերելու մեջ, ինչը կարող էր միայն ծիծաղ առաջացնել. «Չնայած մերօրյա «դուխով» ժամանակներում թեթևամտությունն է երբեմն քաջագործության պատրանք ստեղծում»:
Ֆարմանյանը նշեց, որ վարչապետի փոփոխված խոսքն ու փոփոխված գործողությունները ամրապնդման կարիք ունեն. «Քայլերը պիտի գան ամրացնելու փոփոխված խոսքը, դրա այլընտրանքը թեթևամիտ խաբկանքն է: Մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանելու է պարզունակ աղետի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































