Չինաստանում վերջին տարիներին մեծացել է թիկնապահների պահանջարկը: Եվ եթե նախկինում տվյալ մասնագիտությունը համարվում էր տղամարդկանց մասնագիտություն, ապա այսօր այն յուրացնում են կանայք` հաղորդում է mirfatov.com-ը:
Չինգիզի անվտանգության ակադեմիայում նրանց սովորեցնում են պաշտպանվել հատուկ նշանակության ջոկատների ոճով:
Նախապատրաստության խիստ կուրսը, որն անհրաժեշտ է անցնել, իր մեջ ներառում է մարտական արվեստ, հանկարծակի հարձակման դեպքում հաճախորդի պաշտպանություն, ողջ մնալու տեխնիկայի ուսուցում և այլն:









































