Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ և Իսրայել պետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու կանխելու մասին կոնվենցիան վավերացնելու մասին օրինագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համազեկուցող՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի զեկույցից հետո նշեց, որ ավելի շատ քաղաքական նրբերանգներ նկատեց. «Կրկնակի հարկից ազատում ենք քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական խնդիր լուծելու համար»:
Ի պատասխան՝ Գագիկ Մելիքյանն ասաց, որ տնտեսությունն ու քաղաքականությունը միշտ համատեղ են, և տնտեսությունը գերակշռում է քաղաքականությանը: Այնուհետև ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Ընդդիմությունն ու իշխանությունն էլ միշտ համատեղ են. մեկը առանց մյուսի՝ կամ կլճանա, կամ կինքնավերանա: Այնպես որ՝ մենք դատապարտված ենք միասին լինելու՝ անկախ նրանից, թե ով ինչ կարգավիճակում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































