Վլադիմիր Կլիչկոյի հարսնացուն ելույթ կունենա Եվրամայդանի կենտրոնական բեմից:
Հոլիվուդյան դերասանուհի Հայդեն Պանետյերին կմիանա Եվրամայդանում գտնվող իր սիրեցյալին: Գեղեցկուհին ոչ միայն ելույթ կունենա կրակոտ ճառով ի պաշտպանություն խաղաղ ակցիայի, այլ կարող է նաև երգել: Այդ մասին պատմել է հենց Վլադիմիր Կլիչկոն:
«Հայդենը ուրբաթ այստեղ կլինի: Նա ինքն է դա նախաձեռնել: Ասել է, որ աջակցում է այդ խաղաղ, դեմոկրատական շարժմանը՝ կժամանի Ուկրաինա և ցույց կտա: Ես վստահ եմ, որ նա ուկրաիներեն մի քանի բան կասի: Ով գիտի, միգուցե նաև երգի: Ի դեպ, նա հիանալի երգչուհի է»- պատմել է Կլիչկոն:






































