Այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում քննարկվում է Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, իր ելույթում մեջբերելով օրենսգրքից մի հատված՝ շրջադարձել հողերի վատթարացումը և կասեցնել կենսաբազմազանության կորուստը, ասաց. «Այս երկու փաստն էլ մենք ունենք Ամուլսարի շահագործման հետևանքով: Ամուլսարը շահագործելու դեպքում 50 տարի առնվազն 50 կմ շառավղով տեղի կունենա անապատացում»:
Պատգամավորի խոսքով՝ սա կենսաբազմազանության և բնապահպանական գենոցիդ է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ պետք է կանխել ոսկու կորզման այս մեթոդը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































