Համացանցում հայտնվել է Ջորջ Քլունիի «Գանձերի որսորդները» (The Monuments Men) պատմական դրամայի էքսկլյուզիվ թրեյլերը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա:
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Ժան Դյուժարդենը, Բիլ Մյուրեն, Բոբ Բելաբանը, Քեյթ Բլանշեթը և այլք:
Ֆիլմը պատմում է արվեստագետների և թանգարանների աշխատակիցների թիմի մասին, որոնք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են փրկել արվեստի գլուխգործոցները, որոնք նացիստները գողացել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
Ֆիլմը համաշխարհային վարձույթի կհանվի հունվարի 16-ին:







































