Բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանը ITV հեռուստաալիքի եթերում շատ է զայրացել՝ տեսնելով, որ Դևիդ Բեքհեմը մաստակ է ծամում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի ժամանակ։ Դրվագը մեկնաբանելով՝ Մորգանը նշել է, որ նման կերպ ֆուտբոլիստը երբեք ասպետի կոչում չի ստանա, գրում է Metro-ն։
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Բեքհեմը մաստակ ծամում Սուրբ Գևորգ մատուռում։ Մորգանի կարծիքով՝ ֆուտբոլիստն իրեն շատ անլուրջ է պահել։

«Նա եկեղեցի է մտնում և նստում Նիկոլաս Սոմսի կողքին՝ մարդու, որը կապ ունի Ուինսթոն Չերչիլի հետ, և ի՞նչ է նա անում։ Մաստակ է ծամում»,-ասել է հաղորդավարը։
«Մաստակ եկեղեցում։ Հին ժամանակներում ձեզ կփակեին աշտարակում այդպիսի բանի համար, դա անարգանք է»,-եզրափակել է նա։










































