Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀԿ շենքի մոտ իրենց ակցիան անկացրեցին Բուզանդ փողոցի բնակիչները: Նրանք ՀՀԿ էին եկել զրուցելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն վարչապետը նրանց ժամանակ չհատկացրեց՝ պարզաբանելով, որ նրանց հարցերին կպատասխանի կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը: Բուզանդի բնակիչները դրա դեմ ընդվզեցին:
Վարչապետի խոստման համաձայն՝ բողոքող բնակիչներին մոտեցավ Վաչե Գաբրիելյանն ու առաջարկեց մեկ այլ օր հանդիպել՝ նրանց խնդիրներին պարզաբանում տալու համար:
Կառավարության ներկայացուցիչը փորձեց նաև հանդարտեցնել բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց տարածքներ են հատկացվելու: Սակայն բնակիչները պատասխանեցին, որ դեմ են այդ առաջարկին, քանի որ այդ տարածքները փոքր են: Նրանք հեռացան ՀՀԿ շենքից առանց որևէ հստակ պատասխան ստանալու:






































