Սեպտեմբերին անդրադարձել էինք Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչուհի Արուսյակ Սահակյանի խնդրին, ով կառավարության շենքի մոտ ամիսներ շարունակ բողոքում էր, որ 2012 հոկտնմբերի 26-ին որդուն՝ Հովհաննես Հովհաննիսյանին ապօրինի ձերբակալել են:
Այսօր նա եկել էր կառավարության մոտ իր շնորհակալությունը հայտնելու նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր խնդրանքն անպատասխան չթողնելու համար: Նրա որդին արդեն մի քանի օր է՝ ազատության մեջ է:











































