Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գումարվել է անվտանգության կառավարական կոմիտեի արտահերթ նիստ՝ Անգլիայի հյուսիսում և Շոտլանդիայում վերջին 30 տարիների ընթացքում գրանցված ամենավատ եղանակային պայմանների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի հաղորդագրությունը:
Շոտլանդիայում քամու արագությունը հասնում է ժամում մինչև 170 կմ-ի: Խափանումներով են աշխատում Մեծ Բրիտանիայի այս մասի օդանավակայանները, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Զոհվել է մեկ մարդ:
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում վնասվել է միջազգային օդանավակայանի գլխավոր տերմինալի տանիքը, շենքից մարդիկ տարհանվել են, թռիչքները հետաձգվել են:











































