Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Վրաստանի Անկախության տոնի առթիվ կայցելի Թբիլիսի՝ տեղեկացնում է trend.az-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի հաջորդ շաբաթ նախատեսվող ծրագրին:
«Ուրբաթ՝ մայիսի 25-ին, Ժան Կլոդ-Յունկերը կայցելի Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարաությանը:
Վրաստանը անկախություն է հռչակել 1918թ. մայիսի 26-ին:









































