Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի 2013թ. թիմային առաջնությունը:
Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերն է չափում Ուկրաինայի ընտրանու հետ:
Առաջինն ավարտվել է Լևոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ պարտիան: Գրոսմայստերները համաձայնել են միավորը կիսել 30-րդ քայլում:
Մեր հավաքականի մյուս շախմատիստների մասնակցությամբ պարտիաները դեռ չեն ավարտվել:







































