Aravot.am-ի փոխանցամբ՝ այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից հավաքել են Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով:
Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել են տարբեր հումորներ անել այդ թեմայով:
Մանրամասները՝ aravot.am-ում













































