Եվրոպայի հյուսիս-արևմուտքը պատրաստվում է ուժեղ փոթորկի՝ հաղորդում է ZDF հեռուստաալիքը: Գերմանիայի փրկարարական ծառայությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի, օպերատիվ կենտրոն են հրավիրվել հավելյալ աշխատակիցներ, որոնք կհետևեն ճանապարհային վիճակին:
Ստորին Սաքսոնիա և Շլեզվիտ-Գոլշտեյն դաշնային տարածքների դպրոցները փոթորկի նախազգուշացում են ստացել. այսօր դրանք փակ կլինեն: Ժամանակավորապես աշխատանքը կդադարեցնեն սուրբծննդյան տոնավաճառները Համբուրգում, Կլիում և Լյուբեկում:
Նիդերլանդներում հետաձգվում են ավիաթվերթերը: Միայն Ամստերդամում չեղյալ է հայտարարվել 84 ներքին չվերթ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ուժեղ ցիկլոնը Եվրոպա կհասնի դեկտեմբերի 5-6-ին: Որոշ տվյալների համաձայն՝ դա կլինի վերջին տարիներին գրանցված ամենաուժեղ փոթորիկն այս շրջանում:










































