Բրիտանացի երեք ձկնորս, որոնք Հյուսիսային ծով ձկնորսության էին գնացել՝ Նորթ Յորքշիր կոսմության Ուիթբի քաղաքի մերձակայքում, խոշոր շնաձուկ են որսացել։ Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։
68-ամյա բրիտանացի Սթիվ Ուոթսոնը ծով է դուրս եկել 33-ամյա որդու՝ Էնդիի և ծանոթ ձկնորս Մեթ Ուորդի հետ միասին։ 15 րոպե անց նրանք նկատել են շնաձկանը։
Շնաձուկը կուլ է տվել խայծը, սակայն դիմադրել է, երբ Ութսոնը սկսել է ձգել ուռկանը։ Նա շնաձկան դեմ պայքարել է 45 րոպե, սակայն ի վերջո դուրս է բերել ծովից։ Շնաձկան երկարությունը 2․7 մետր է, քաշը՝ 108 կգ։ Ավելի ուշ Ութսոնը նրան ծով է բաց թողել։









































