ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ «Մունդիալ-2022»-ը ձմռանն անցկացնելու որոշումը կարող է կայացնել միայն Քաթարը:
«Բազմիցս ասել եմ, որ ամռանը Քաթարում ֆուտբոլ խաղալ ուղղակի անհնար է: Ես նաև առաջարկում էի աշխարհի առաջնությունը բաժանել տարածաշրջանի այլ երկրների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Իմանի և այլ երկրների միջև: Իմ տեսակետը լսեցին, բայց ոչինչ չպատասխանեցին:
«Մունդիալ-2022»-ը ձմռանն անցկացնելու որոշումը կարող է կայացնել միայն Քաթարը, քանի որ հենց այդ երկիրն է ստացել առաջնությունն անցկացնելու իրավունք»,- հայտարարել է Պլատինին:









































