Գիտնականները Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ափերի մոտ, հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ճապոնական սուզանավ: Այն հայտնաբերվել է մոտավորապես 70 տարի անց այն բանից, երբ այն ջրասույզ էր արվել ԱՄՆ զինվորականների կողմից՝ հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Այդ ստորջրյա նավը եղել է իր ժամանակի ամենախոշոր սուզանավը՝ մինչ ատոմային սուզանավերի ի հայտ գալը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը այն գրավել էին պատերազմի վերջին ու 1946թ. ջրասույզ արել, որպեսզի դրա արտադրության տեխնոլոգիաները հասանելի չլինեին ԽՍՀՄ-ին:








































