ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպությունները, ներառյալ՝ ԴԱԻՇ-ը (Իսլամական պետություն), խոստացել են 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ջիհադի դաշտի վերածել՝ «արյամբ ողողելով», գրում է Daily Mail-ը։
2018-ի ֆուտբոլի առաջնության դեմ ահաբեկչական սպառնալիքները տարածվել են ԴԱՒՇ-ի Telegram-ի օգտահաշիվների միջոցով։
Հրապարակված մի քանի սպառնալից պաստառներից մեկին ջիհադիստների լուսանկարն է, որոնք սպասնում են ֆուտբոլի աստղերին, ինչպես՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին։ Լուսանկարի տակ անգլերեն մակագրված է․ «ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն, Ռուսաստան 2018- հաղթանակը մեր կլինի»։
Բացի գլխատված ֆուտբոլիստների կամ բանտում նրանց կտտանքների մի քանի լուսանկարներից, ներկայացված են զենքով, ռումբով և նռնակներով զինված գրոհայինների լուսանկարներ «Լուժնիկի» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում, հունիսի 15-ից հուլիսի 15-ը։










































