Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

«Տայվանչիկ». «Ռուսական մաֆիան հնարած բան է»

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կողմից ամենաորոնվող 10 անձանց մեջ է եղել նաև «օրենքով գող», «Տայվանչիկ» մականունը կրող Ալիմժան Տախտախունովը: Այդ ցուցակը հրապարակել էր Forbes ամսագիրը:

Տախտախունովը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ամերիկյան ծառայությանը՝ մի քանի ուշագրավ հայտարարություններ անելով: Նա մասնավորապես ասել է, որ ռուսական մաֆիա հասկացությունը հորինված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:

Նա պատմել է, թե ինչպես է 90-ականների սկզբին տեղափոխվել Ռուսաստան, այստեղ իր առաջին գումարներն աշխատել: Նա ասել է, որ 90-ականների սկզբի Ռուսաստանը կարծես ֆիլմից հանած լիներ՝ հեղափոխություն, պատերազմ: «Այն ժամանակ շատերը, որոնք չէին ցանկանում այդ ամենը տեսնել, լքեցին Ռուսաստանը: Դրանք հիմնականում փող ունեցողներն էին»: Որպեսզի նրանք մնան հսկողության տակ, իրավապահները հորինեցին «ռուսական մաֆիայի» մասին պատմությունը,- կարծիք է հայտնել «Տայվանչիկը»:

Այդ հեռացածների համար արտասահմանում հատուկ ստեղծվում էին «մաֆիայի դեմ պայքարի բաժիններ»: «Ինձ հարցնում էին.

– Փողերդ որտեղի՞ց:
– Աշխատել եմ՝ ասում էի ես:
– Որտե՞ղ եք հարկեր տալիս:
– Ոչ մի տեղ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև մենք նման մարմիններ չունեինք:
– Վճարեք մեզ մոտ:
– Ես այն ձեզ մոտ չեմ աշխատել, այլ իմ երկրում:
– Իսկ ինչո՞ւ գումարները բանկերում չեն:
– Մենք բանկեր չունենք,- պատմում է «Տայվանչիկն» իր օտարերկրյա արկածների մասին:

«Նրանց այդպիսի զրույցները դուր չէին գալիս, այդ պատճառով էլ հայտնվեցի այդ ցուցակի մեջ»,- եզրակացրել է «Տայվանչիկը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում