Հրապարակվել է մասնագետների կարծիքը ջրի կիրառման օրական ճիշտ քանակության մասին, որը թույլ կտա պահպանել առողջությունը: Այդ մասին գրում է hronika.info-ն:
Ժամանակակից դիետոլոգները վստահ են, որ «1 կգ-ի համար 30մլ ջուր» բանաձևը ամենաարդյունավետն է և խորհուրդ են տալիս հետևել դրան: Այս բանաձևին հետևելով յուրաքանչյուրն ինքը պետք է հաշվարկի, թե օրական ինչ չափաբաժնով պետք է ջուր օգտագործի:
Մասնագետները ներկայացնրել են մի շարք փաստարկներ շատ ջուր խմելու օգին:
1. Արագացնում է նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ կարելի է արագ նիհարել:
2. Մաքրվում են անոթները, ինչի շնորհիվ չեն առաջանա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հիպերթոնիան և աթերոսկլերոզը:
3. Պահպանվում է օրգանիզմի երիտասարդությունը ինչպես ներքինում, այնպես էլ արտաքինում:
4. Ջուրը էներգիա է հաղորդում և առույգ է դարձնում (մանավանդ այն սառը վիճակում խմելու դեպքում):
5. Մեծ քանակությամբ հեղուկը երաշխիքն է այն բանի, որ սննդային ճարպերը լիովին չեն կուտակվի:
6. Ջուրն ունի հոգնածության զգացողությունը նվազեցնելու հատկություն:
7. Ջուրը հարստացնում է արյունը թթվածնով, ինչը օգտակար է ողջ օրգանիզմի համար. մասնավորապես՝ ուղեղի և սրտի արդյունավետ աշխատանքի:
8. Մեծ քանակությամբ ջուրը կօգնի ազատվել փորկապություններից:









































