Քուվեյթի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարուհին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ եթերում կատակել է իր գործըկերոջ արտաքին տեսքի մասին: Daily Mail-ի հաղորդմամբ՝ ղեկավարությունը համարել է, որ կինը անպատշաճ վարվելաձև է ցուցաբերել:
Միջադեպը տեղի է ունեցել Քուվեյթի քաղաքային ընտրություններին նվիրված հեռուստաեթերի ժամանակ: Հեռուստահաղորդավարուհին խոսքը փոխանցել է գործընկերոջը. վերջինս այդ պահին պատրաստ չի եղել եթեր դուրս գալու և իր գլխարկն է ուղղել: Իրավիճակը թուլացնելու համար հաղորդավարուհին կատակել է, որ գործընկերը առանց այդ էլ գեղեցիկ տեսք ունի:
Հեռուստաալիքի ղեկավարությունը հեռացրել է հաղորդավարուհուն աշխատանքից՝ պատճառաբանելով, որ նա հեռացել է ընդունված արարողակարգից, ինչը անհրաժեշտ է պահպանել պաշտոնական ԶԼՄ-ներում:











































