Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել Է Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Ո՛չ, Միացյալ թագավորությունը Մաքսային միությունը կլքի ճիշտ այնպես, ինչպես որ մենք լքում ենք Եվրոպական միությունը»,- մայիսի 17-ին ասել Է Մեյը՝ ժամանելով Սոֆիա՝ ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին:
Նա պատասխանել Է լրագրողների հարցին, որոնք խնդրել են մեկնաբանել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Լոնդոնը մտադիր Է Բրյուսելին հայտնել իռլանդական հարցի չլուծվածության պատճառով 2021 թվականից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում մնալու պատրաստակամության մասին: «Իհարկե, մենք ԵՄ-ի հետ քննարկելու ենք ապագա մաքսային համաձայնությունները»,- հավելել Է նա:











































