Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Տավարաբուծության զարգացման ծրագրում խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել  Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված խարդախության փաստով։ Այս մասին Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝  հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել: Ելնելով այն հանգամանքից, որ խախտումների մի մասն իրենց մեջ պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվում են մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու ցուցումով հետաքննության և նախաքննության մարմիններ ուղարկելու նպատակով:

Արդյունքում, մասնավորապես ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատ քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն, չունենալով անհրաժեշտ վավերապայմանները, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու ի սկզբանե ծագած հանցավոր մտադրությամբ 2013 թվականի օգոստոսին դիմում է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում երինջներ ստանալու համար: Նրա կողմից տրամադրվել են ոչ ճշմարիտ տեղեկություններ այն մասին, որ Արարատ գյուղի տարածքում առկա է 50 գլուխ կովերի համար կառուցված մեքենայացված անասնագոմ, որին կից գործում է կաթի վերամշակման արտադրամաս, ինչպես նաև 10 հա հողատարածք, որը կարելի է օգտագործել որպես կերարտադրության բազա: Բացի այդ, վստահություն ստեղծելու համար ներկայացրել է տեղեկանք, որ անասնապահությամբ զբաղվելու նպատակով վարձակալել է մեկ այլ բնակչին պատկանող անասնագոմը:

Այդ և ներկայացված այլ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Գ.Հ.-ին 2016թ. ապրիլին հանձնել է 46.531.720 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 41 գլուխ Շվից ցեղի տոհմային երինջներ, ինչի վերաբերյալ նրանց միջև կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր: Սակայն ստանալով երինջները՝ Գ.Հ.-ն պահել է դրանք այլ վայրում և մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը վաճառել է՝ տնօրինելով գումարը և չկատարելով պայմանագրով ստանձնած պարտավորությունը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ, և դրանով կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում