Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Մարզպետի եղբայրը ա՞չք է դրել ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի մանդատի վրա

«Հանրապետական» կուսակցության վերնախավն այնքան էլ գոհ չէ Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի գործունեությունից:


Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, «Հանրապետական» կուսակցության վերնախավը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի գործունեությունից: Պատճառն այն է, որ նա չի կարողանում չեզոքացնել իրենից առաջ մարզը գլխավորած ՀՅԴ ուրվականը: Բացի այդ, ընտրությունների ժամանակ չի կարողանում հանրապետականների օգտին պահանջված թվեր ապահովել: Այս ամենով հանդերձ` խոսակցություններ են պտտվում, թե մարզպետի եղբայրը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Մեր զրույցը Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի հետ առնչվում էր մարզում ընթացող և սպասվելիք զարգացումներին:


– Արագածոտնի մարզը այս տարի մեծ վնասներ կրեց կարկտահարությունից: Գյուղնախարարությունը շատ է խոսում գյուղացուն աջակցելու գյուղատնտեսության ոլորտը բարելավելու մասին: Հետաքրքիր է կարկտահարությունից վնասված Արագածոտնի մարզի բնակիչներին փոխհատուցում տրվե՞լ է:


– Այո, այս տարի մեր մարզը զերծ չմնաց բնության հասցրած վնասներից: Միաժամանակ, մարզը մեկ կարկտահարությամբ չսահմանափակվեց, հետևաբար վնասի չափերը դեռ ճշտվում են: Սակայն մենք քաղաքացիներին աջակցություն տվել ենք: Կարող եմ գրավոր ներկայացնել փաստաթղթեր, որ մարդկանց աջակցություն տրվել է, լավ էլ տրվել է ու կտրվի:


– Գյուղնախարարը տարվա սկզբից խոսում է գյուղացու հոգսը թեթևացնելու մասին, աճի միտումներ էր կանխատեսում: Կարո՞ղ եք մի քանի դրական լուծումներ նշել, որ տարվա սկզբից մինչ օրս գյուղնախարարը իրականացրել է գյուղացիների հոգսերը թեթևացնելու համար:


– Շատ ծրագրեր են իրագործվել և լուծվել: Ամենաառաջնայինը պարարտանյութի շուկան կարգավորվեց: Բացի դրանից, ահագին գյուղատնտեսական գարու սերմնացու տրամադրվեց բնակչությանը, որը բավականին մեծ աջակցություն էր մեր մարզին, ինչի արդյունքում մեր մարզում գարու ցանքատարածքները, հետագայում նաև բերքը զգալի քանակով կավելանան: Թունաքիմիկատների հարցով էլ դաշտը կարգավորվեց: Տարբեր վարկային եղանակներով մոտավորապես, վերջին շաբաթվա տվյալներով, 850 միլիոն ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսությանը վարկավորում տրվեց:


– Ձեր թվարկումներից հետո տպավորություն է ստեղծվում, որ ձեր մարզը այլևս խնդիրներ չունի: Ճի՞շտ եմ հասկացել: Եթե ոչ, որո՞նք են ձեր մարզի առաջնային խնդիրները ներկա պահին:


– Դե ես նշեցի, որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, ու շարունակվում են կատարվել այդ աշխատանքները: Առավել ևս ոռոգման համակարգի վրա բավականին մեծ գումարներ են ներդրվել և անցյալ տարի, և այս տարի, ինչի արդյունքում ոռոգման ջրի կորուստները նվազագույնի են հասցվել: Ճիշտ է, ջրի խնդիրը շարունակում է արդիական մնալ, բայց ներկա պահին Համաշխարհային բանկի ծրագրերով և «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում 12 գյուղերի ոռոգման ցանցերը վերանորոգվում է և մինչև սեպտեմբերի 1-ը աշխատանքները կավարտվեն:


– Արագածոտնի մարզում լուրեր են տարածվում, թե 2012թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում առաջադրվելու է Արագածոտնի ներկայիս մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը: Ավելին` ասում են նաև, որ թիվ 15 ընտրատարածքում Նաիրի Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու է «Հանրապետական» կուսակցությունը: (Ստացվում է, որ նա դեմ է դուրս գալու ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի՞ն):


– Իմ եղբայրը իր թեկնածությունը չի դնելու: Իմ եղբայրը կյանքում չի դնելու իր թեկնածությունը, որովհետև ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, մարզային կուսակցության նախագահն եմ: Ոնց կորոշի երկրի նախագահը, գործընթացները կզարգանան այդ կարգով: Երկրի նախագահը` «Հանրապետական» կուսակցության նախագահը, ինչ որոշում կկայացնի, մենք պարտավոր ենք ի-րա-գոր-ծե-լու:


– Այստեղ այլ խնդիր կա, քանի որ ասում են, որ ՀՀԿ-ն դժգոհ է Ձեր աշխատանքներից: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ ընտրությունների ժամանակ չեք կարողանում իրենց ուզած ձայներն ապահովել, քանի որ Արագածոտնի մարզը ձեզանից առաջ գլխավորած դաշնակցականների կշիռը տվյալ մարզում ավելի մեծ է:


– Դա բացառվում է, որ նման խնդիր լինի: Ինձնից դժգոհելու խնդիր չկա: Արագածոտնի մարզում հանրապետականները բավականին մեծ հեղինակություն ու կշիռ ունեն: Ավելին` իմ բոլոր հնարավորությունները օգտագործելու եմ բարձրացնելու «Հանրապետական» կուսակցության հեղինակությունը, և դա այդպես էլ կլինի:


– Բոլորովին վերջերս դժգոհություններ եղան, որ մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր եք բաժանել և տնօրեններին հրահանգել դրանք վաճառել՝ մեկ տոմսը 1500 դրամով: Արդյունքում ստիպված է եղել միջամտել ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան և ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը: Անգամ միջամտությունից հետո տոմսավաճառությունը դադարեցվել է միայն իր բողոքն արտահայտած դպրոցում, իսկ մյուս դպրոցներում դրանք ակտիվորեն վաճառվել են: Ի՞նչ կասեք այս մասին:


– Ինձ նման հարցերը բացարձակապես չեն հետաքրքրում:


– Այն Ձեր անձին է առնչվում, ինչպե՞ս կարող է Ձեզ չհետաքրքրել: Այս ամենը հերքո՞ւմ եք, թե՞ հաստատում:


– Կրկնում եմ, որ ինձ բացարձակ նման հարցերը չեն հետաքրքրում: Չի հետաքրքրում, որովհետև այն աշխատանքը, որ ես կատարում եմ` «Հանրապետական» կուսակցության և երկրի նախագահի ծրագրային դրույթների հետ կապված, լայնածավալ աշխատանքներ են, որոնց առիթով կարող ենք առանձին հանդիպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում