Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն առաջարկել է ընդդիմության ներկայացուցիչներին մտնել այն պատվիրակության կազմի մեջ, որը ԵՄ-ի հետ կքննարկի ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է Ուկրաինայի կառավարության կայքը:
«Եկեք միասին աշխատենք ԵՄ-ի հետ բանակցություններում դիրքորոշման մշակման վրա»,- նշել է վարչապետը չորեքշաբթի օրը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ:










































