Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ։ Այն պետք է մեծացնի երկրների միջև առևտրաշրջանառությունը՝ մաքսային ռեժիմի թեթևացման հաշվին։
Համաձայնագրում ներառված է ապրանքների նախնական ցանկը, որոնց նկատմամբ ներկրման մաքսատուրքերը կիջեցվեն կամ կհանվեն։ ԵԱՏՄ–ի համար դա մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքն է, հրուշակեղենն ու շոկոլադը, կոսմետիկան, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումները, Իրանի համար՝ բանջարեղենը, մրգերը, չրերը, ինչպես նաև շինանյութը։
ԵԱՏՄ խորհրդի ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամբողջական ձևաչափով համաձայնագիրը կստորագրվի երեք տարուց։









































