Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկար, որը ցույց է տալիս, թե ովքեր են Մադրիդի «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուները:
Առաջին հորիզոնականում թիմի ոչ վաղ անցյալի ավագ Ռաուլն է, ով «Արքայական ակումբ»-ի մարզաշապիկով դարձել է 323 գոլի հեղինակ: Նրան հաջորդում են ակումբի ներկայիս պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Սանտիլյանան, Ֆերենց Պուշկաշը, Քրիշտիանու Ռոնալդուն ու Ուգո Սանչեսը:
Նկատենք, որ լավագույն վեցնյակում գործող ֆուտբոլիստներ են համարվում միայն Ռաուլը և Ռոնալդուն: Հաշվի առնելով, որ քաթարական «Ալ-Սադդ»-ի ներկայիս խաղացողը դժվար թե ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նորից հայտնվի «Ռեալ»-ում, ապա նրա ռեկորդային ցուցանիշը գերազանցելու գլխավոր թեկնածուն Պորտուգալիայի հավաքականի ավագն է:
Եթե նկատի ունենանք, որ նա վերջերս է նոր պայմանագիր կնքել «Ռեալ»-ի հետ և հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում շատ բարձր արդյունավետությամբ, ապա դրա հնարավորությունը կարելի է լիովին իրատեսական համարել:
Այսպիսով, մադրիդյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների վեցնյակն այս տեսքն ունի`
1. Ռաուլ Գոնսալես – 323 գոլ
2. Ալֆրեդո Դի Ստեֆանո – 308
3. Սանտիլյանա – 290
4. Ֆերենց Պուշկաշ – 242
5. Քրիշտիանու Ռոնալդու – 209
6. Ուգո Սանչես – 207










































