Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Նաիրիտցիները կսպասեն վարչապետի արձագանքին, մինչ այդ՝ վաղը կհավաքվեն կառավարության շենքի դիմաց

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»: «Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-ասաց Հրաչ Թադևոսյանը:

Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում