Դեկտեմբերի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել www.aad.am կայքի չորսամյա գործունեությանը նվիրված միջոցառում:Այս մասին հայտնում է iravaban.net-ը:
«Ձեռք մեկնել կարիքավորին, լինել հասարակության խոցելի խավի կողքին՝ սա է եղել մեր գործունեության հիմքում»,- իր խոսքում նշել է կայքի տնօրեն Մամիկոն Խուրշուդյանը:
Կայքը նաև ուսումնասիրել և գնահատել է այն կառույցների, այն մարդկանց գործունեությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում քաղաքացիների կողքին են:
Ուսումնասիրությունների արդյունքում` կայքի տնօրինությունը «Տարվա մարդ» պատվավոր տիտղոսին է արժանացրել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
«Նա եկավ հաստատելու, որ ոստիկանը միշտ քաղաքացու կողքին է, նրա իրավունքների պաշտպանը, երկրի օպերատիվ իրավիճակի կայունության երաշխավորը»,- ասել է Մամիկոն Խուրշուդյանը:
Մանրամասները՝ iravaban.net-ում







































