Կիևում բողոքի ակցիաների հետևանքով տուժածների թիվը հասել է 305-ի, զոհեր չկան, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ուկրաինական УНИАН գործակալությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնել էր 248 տուժածի մասին, նրանց թվում՝ իրավապահ մարմինների 76 աշխատակից, 3 լրագրող և 4 օտարերկրյա քաղաքացի: 139 հոգի հոսպիտալացվել է:










































