Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության մատնվեն: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բահեր Նոբահտը, հաղորդում է Tasnim-ը։
«Եթե մեր շահերը հաշվի չառնվեն և բանակցությունները եվրոպացիների հետ անհաջողության մատնվեն, Թեհրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս կամ այնքան, որքան մեզ անհրաժեշտ է»,- ասել է նա:








































