2013թ. ձմեռային զորակոչն արդեն 2 օր է սկսվել է և այն անցկացվում է նոր կարգով. զինվորներն իրենց ծառայության վայրերն ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դիմելով քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՊՆ մամլո խոսնակը գրառել է, որ նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարություն, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է: «Մեկ անգամ ևս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:










































