Tuesday, 21 05 2024
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք
Ձեր Ռոբերտ մարգարեն 1.5 տարի առաջ «ավետել» էր՝ սրբազանի կերպարով լաոն պետք է արթնանա
Իրավունք չունեք եկեղեցուց որևէ հավատացյալի վռնդել ու ակնկալում եմ վեհափառի անդրադարձը
Այս օրենքով փաստաբանները անվճար ծառայության համար ստիպված են լինելու վճարել լրացուցիչ գումարներ
18:08
Մեզ հերթական դժոխքի միջով մի’ անցկացրեք, որքան շուտ հեռանաք, այնքան լավ
18:02
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր
ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները
Ռայիսիի մահվան գիշերը Պուտինը 2 ժամ խորհրդակցություն է անցկացրել
Հոգևորականը ինչո՞ւ պետք է հարկ չվճարի. Սուրբ Աննա եկեղեցին սեփական գրասենյա՞կ է. Ալեն Սիմոնյան
17:30
ԵՄ-ը Ուկրաինային 3 մլրդ եվրո կհատկացնի ՌԴ սառեցված հաշիվներից
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ

Վարչապետը հորդորում է հանրության շրջանում առկա դրական տրամադրությունը տեղափոխել կառավարման համակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ներուժ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում, որը բարենպաստ պայմանների դեպքում կարող է տալ ցանկալի արդյունքներ: Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին իր կողմից ղեկավարվելիք գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս: «Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներուժ կա, որը զսպանակված վիճակում է գտնվում, բայց որոշակի քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում թույլ կտանք, որ այդ զսպանակը բացվի և ոլորտում իրական փոփոխություններ տեղի ունենան»,-ասաց վարչապետը: Նա անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի հետ կապված խնդրին՝ նշելով մարդկանց հետ շփումների արդյունքում հասկացել է, որ այն բնակչությանն անհանգստացնող առաջնային խնդիրներից է: «Մարդկանց վրա բարձվում են բեռներ, որ նրանք օբյեկտիվորեն չեն կարող տանել: Պետք է լուծման ուղիներ փնտրենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Նախկին նախարար Իգնատի Առաքելյանը նկատեց, որ նորանշանակ նախարարի հետ հասցրել են քննարկել գերատեսչության առաջնահերթությունները, փոխանցվել են բոլոր ծրագրերը: «Անկախ նրանից, թե ինչ է փոխվում քաղաքական դաշտում, տնտեսությունը չպետք է դրանից տուժի, միշտ պատրաստ ենք աջակցել թե խորհրդատվությամբ, թե մասնակցությամբ»,-ասաց Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Իգնատի Առաքելյանի համագործակցության համար՝ նշելով, որ նա մեծ ներդրում է ունեցել գյուղատնտեսության զարգացման գործում: Նա նշեց, որ ստեղծված հիմքի վրա կշարունակեն աշխատել և լավ արդյունքներ ապահովել:

Վարչապետը նկատեց, որ հանրության շրջանում դրական տրամադրություններ են ձևավորված, ինչը պետք է տեղափոխել կառավարման համակարգ: «Կարևոր է, որ լավատեսության շունչը առկա լինի պետական կառավարման համակարգում: Մարդիկ հաճույքով գան աշխատանքի, ունենան առաքելության զգացում և գիտակցություն, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, և աշխատանքից բավարարված գնան տուն»,-ասաց նա: Նրա խոսքով՝ կոռուպցիան պետք է իսպառ արմատախիլ անել համակարգից, բայց դա չպետք է ձևավորի ահաբեկման  մթնոլորտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում