Ամերիկյան Google կորպորացիան վերջին 6 ամիսներին ձեռք է բերել մարդանման ռոբոտների ստեղծմամբ զբաղվող 7 ընկերություն: Այս մասին գրում է The New York Times-ը: Նոր ստորաբաժանումը ղեկավարում է Android օպերացիոն համակարգի նախկին գլխավոր մշակող Էնդի Ռուբինը, ով 2013-ի սկզբին լքել է այդ պաշտոնը:
Ձեռք բերված ընկերությունների թվում են ճապոնական Schaft-ը, ինչպես նաև ամերիկյան Industrial Perception-ը, Meka-ն և Redwood Robotics-ը: Դրանք զբաղվում են մարդանման ռոբոտների ստեղծմամբ, իսկ Bot & Dolly-ն արտադրում է ռոբոտների համար նախատեսված տեսախցիկներ: Google-ը ձեռք է բերել նաև երկու դիզայներական ընկերություն՝ Autofuss-ը և Holomni-ն:
Հաղորդվում է, որ խոսքն այնպիսի ռոբոտների ստեղծման մասին է, որոնք կկիրառվեն արդյունաբերական նպատակներով:
Պարբերականը չի հայտնում նոր ուղղության մեջ Google-ի ներդրումների հստակ ծավալի մասին:







































