2014թ. նավթի համաշխարհային օրական պահանջարկը կաճի 1 միլիոն բարելով՝ ընթացիկ տարվա համեմատ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Քուվեյթի վարչապետի տեղակալ, նավթի նախարար Ջասեմ Ալ-Շամալին ՕՊԵԿ-ի 164-րդ նիստին:
ՕՊԵԿ-ի վերջին կանխատեսման համաձայն՝ 2013թ. վերջին աշխարհում նավթի պահանջարկը կկազմի օրական 90.9 միլիոն բարել նավթ:





































