Այսօր ապստամբները ականանետային հարձակման են ենթարկել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել 30 մարդ: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ հարձակման են ենթարկվել Ֆուրկան և Ալ-Մերիդիան խիտ բնակեցված թաղամասերը:
Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության ուժերի միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:









































