Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ իր պահանջկոտությունն ու խստությունը նպաստում է ֆուտբոլիստների առաջընթացին ու զարգացմանը: Որպես օրինակ պորտուգալացի մասնագետը ներկայացրել է Դիդիե Դրոգբային և Զլատան Իբրահիմովիչին:
«Ես ճնշում եմ ֆուտբոլիստներին, բայց միշտ վերլուծում եմ, թե ում հետ եմ աշխատում: Օրինակ, Դիդիե Դրոգբան: Երբ ես նրան ճնշում էի, նրա մեջ «գազան» էր արթնանում:
Նույնպիսին էր նաև Իբրահիմովիչը` «Ինտեր»-ում: Ես նրան խիստ էի վերաբերում և գիտեի, որ պատասխանին երկար չեմ սպասի: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի բնավորությունից: Մեկը ճիշտ է ընկալում, մյուսը` ոչ: Կան նաև խաղացողներ, ովքեր խնդրում են ինձ չքննադատել իրենց խաղընկերների մոտ»,- ասել է Մոուրինյոն:








































