Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրաժարվել է մասնակցել «Ոսկե գնդակ»-ի քվեարկությանը: Գերմանացի մասնագետն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստներից որևէ մեկի լավագույնների եռյակում չընդգրկվելու փաստը բացասական ազդեցություն կունենա նրանց ընդհանուր տրամադրվածության վրա:
«Մասնագետի համար, իհարկե, հաճելի է, երբ հաղթանակի համար պայքարում են Գերմանիայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ: Սակայն ՖԻՖԱ-ի որոշմամբ` քվեարկությունը բացահայտ է կատարվում, ինչը Լյովին բարդ դրության մեջ է դնում: Յոահիմը որոշել է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին»,-ասել է Գերմանիայի հավաքականի մամլո քարտուղարը:
Հիշեցնենք` քվեարկությանը մասնակցում են Գերմանիայի ընտրանու հետևյալ ֆուտբոլիստները` Մանուել Նոյերը, Ֆիլիպ Լամը, Բաստիան Շվայնշտայգերը, Տոմաս Մյուլլերը և Մեսութ Օզիլը:








































