«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գոհ է թիմի` կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Դարպասապահը նշել է, որ այդ քայլով ակումբի ղեկավարությունն ապացուցում է, որ մտածում է ապագայի մասին:
«Վիդալի հետ նոր պայմանագիր ստորագրելով «Յուվենթուս»-ը հիանալի քայլ կատարեց: Դա ապացուցում է, որ ակումբի ղեկավարությունը մտածում է ապագայի մասին և իսկապես ամուր թիմ է կառուցում: Վստահ եմ, որ նոր պայմանագիր ստորագրելուց հետո Վիդալը չի թուլանա, այլ, հակառակը, ձեռք կբերի վստահություն»,- Corriere dello Sport-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:
Հիշեցնենք` նախօրեին թուրինյան ակումբը հայտարարել է Վիդալի հետ նոր` մինչև 2017 թվականը ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին:





































